Անտոնիի և Ջեյդոն Սանչոյի հետ կապված իրավիճակների պատճառով «Մանչեսթեր Յունայթեդը» մտածում է «Աստոն Վիլլայի» նախկին եզրային հարձակվող Անվար Էլ֊Գազիին հրավիրելու մասին։
Անցյալ կիրակի «Յունայթեդը» հայտարարեց, որ Անտոնին անժամկետ արձակուրդ կվերցնի՝ լուծելու երեք կանանց մեղադրանքները՝ նրանց ֆիզիկական բռնության ենթարկելու վերաբերյալ:
Միևնույն ժամանակ, Սանչոն, հավանաբար, վերջ դրեց իր կարիերային «Յունայթեդում»՝ մեղադրելով մարզիչ Էրիկ Տեն Հագին սուտ խոսելու մեջ, ով Ջեյդոնի բացակայությունը «Արսենալի» դեմ խաղում բացատրեց վատ մարզավիճակով:
Անտոնիի և Սանչոյի կորուստը մեծ հարված է «Յունայթեդի» եզրերի համար, և Daily Mail-ը պնդում է, որ «Կարմիր սատանաները» կարող են պատասխանել այդ կորուստներին՝ ստորագրելով Էլ֊Գազիին:
Էլ֊Գազին անցած շաբաթ փոխադարձ համաձայնությամբ հեռացավ «ՊՍՎ»-ից և այժմ հասանելի է որպես ազատ գործակալ, ինչը նշանակում է, որ նա կարող է տեղափոխվել այլ ակումբ տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո:
Էլ֊Գազին, ով նաև խաղացել է «Էվերթոնում», «Լիլում» և «Այաքսում», ցանկանում են տեսնել Սաուդյան Արաբիայում, սակայն Պրեմիեր լիգա վերադառնալու հնարավորությունը կարող է չափազանց գայթակղիչ լինել 28 ամյա մարոկկական ծագումով հոլանդացու համար:
Հավելենք, որ անցած մրցաշրջանում Էլ-Գազին օգնեց «ՊՍՎ»-ին նվաճել Հոլանդիայի գավաթը, իսկ Էրեդիվիզիում նա 12 խաղում խփեց 8 գոլ։