«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է «Արսենալի» հետ մրցակցել «Վեստ Հեմի» կիսապաշտպան Դեկքան Ռայսի համար:
«Արսենալը» մնում է Ռայսի համար մղվող պայքարում ֆավորիտը, ըստ The Guardian-ի, «Վեստ Հեմն» արդեն հրաժարել է նրա թիմում պահելու մտքից:
Այնուամենայնիվ, «Արսենալի» ծրագրերը կարող են խափանվել, եթե «զինագործները» աճուրդի դուրս գան այլ ակումբների հետ՝ Անգլիայի հավաքականի 24 ամյա ֆուտբոլիստի համար:
Հաղորդվում է, որ «Վեստ Հեմը» Ռայսի համար ավելի քան 100 միլիոն ֆունտ է պահանջում: Իսկ «զինագործները» ցանկություն չունեն այդքան մեծ գումարներ վճարել միայն մեկ ֆուտբոլիստ ձեռք բերելու համար:
Այժմ լուրեր են տարածվում, որ «Յունայթեդը» նույնպես հետաքրքրություն կցուցաբերի «մուրճերի» ավագի նկատմամբ: Խաղադաշտի կենտրոնի ուժեղացումը «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագի համար ամառվա գլխավոր նպատակներից է:
Ռայսից բացի, «Յունայթեդի» ռադարներում են «Չելսիի» կիսապաշտպաններ Մատեո Կովաչիչը և Մեյսոն Մաունտը: