Մանչեսթերյան դերդիում բացակայությունից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդերս Լինդեգորը պատրաստ է կրկին դաշտ վերադառնալ: Անդերսը «Սանչեսթեր Սիթիի» դեմ խաղին չմասնակցեց իր երեխայի ծնվելու պատճառով: Սակայն դանիացին կլինի «Սանդերլենդի» հետ խաղի հայտացուցակում: Նա արդեն սկսել է մարզումները և պատրաստ է օգնել «կարմիր սատանաներին»:
Դարպասապահը խոստովանել է, որ չնայած իր երեխայի ծնունդին, նա հետևում էր խաղի իրադարձություններին:
-Ես ինձ հետ վերցրել էի բջջային հեռախոսը, որով հետևում էի խաղի հաշվին: Ես պարզապես չէի կարող անտարբեր լինել դերբիի նկատմամբ,- հայտնել է Լինդեգորը:
Ավելացնենք, որ Լինդեգորից բացի «Սանդերլենդի» հետ խաղի հայտացուցակում կլինի նաև «Յունայթեդի» ավագ Նեմանյա Վիդիչը: Goal