«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է եկել «Նապոլիի» կենտրոնական պաշտպան Կիմ Մին Ջեի հետ:
Կիմը անցած ամառ է «Ֆեներբախչեից» տեղափոխվել «Նապոլի»՝ 15 միլիոն ֆունտ ստեռլինգի դիմաց:
Կիմի տրանսֆերը գերազանցեց բոլոր սպասելիքները, քանի որ 26 ամյա հարավկորեացին անմիջապես հաստատվեց որպես առանցքային խաղացող և օգնեց «Նապոլիին» նվաճել Ա Սերիայի չեմպիոնական տիտղոսը:
Մինչ օրս Կիմը «Նապոլիի» կազմում անցկացրել է 43 հանդիպում և նույնիսկ երկու գոլ է խփել:
Ինչպես հայտնում է տեղական նեապոլիտանական Il Mattino թերթը, Կիմը հրաժարվել է «Նապոլիի» հետ նոր պայմանագիր կնքելուց և արդեն համաձայնվել է տեղափոխվել «Յունայթեդ»: Կողմերին մնում է միայն համաձայնեցնել գործարքի վերջնական մանրամասները։
Այս լուրը անակնկալ չէ «Նապոլիի» համար, որն արդեն որոշ ժամանակ փոխարինող է փնտրում Կիմին, ում տրանսֆերային իրավունքները Իտալիայի չեմպիոնը կվաճառի 50-60 միլիոն եվրոյով (52-43 միլիոն ֆունտ):
Հավելենք, որ Կիմի ձեռքբերումը կարող է վերջ դնել Հարի Մագուայռի կարիերային «Յունայթեդում»: «Կարմիր սատանաների» ավագն այս մրցաշրջանում վերածվել է ռոտացիայի խաղացողի՝ պարտվելով անգամ Լյուկ Շոուին, ով նոմինալ ձախ պաշտպան է։