«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է «Այաքսի» պաշտպան Դեյլի Բլինդին գնելու մասին: Գործարքի արժեքը կազմում է 15 մլն ֆունտ:
Ի դեմ 24-ամյա Բլինդի, «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը ձեռք բերեց մի ֆուտբոլիստի, ով կարող է խաղալ մի քանի դիրքերում՝ պաշտպանության կենտրոնում և ձախ եզրում, ինչպես նաև որպես հենակետային կիսապաշտպան:
Վան Գալը Հոլանդիայի ազգային հավաքականում աշխատած տարիներից լավ ճանաչում է Դեյլիին: Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնության ժամանակ Բլինդն իրեն ցույց տվեց լավագույն կողմերով՝ վստահ խաղալով պաշտպանությունում և կատարելով երեք գոլային փոխանցում:
Ավելացնենք, որ տրանսֆերը վերջնական կկայանա, երբ ֆուտբոլիստը պայմանագիր ստորագրի «կարմիր սատանաների» հետ: «Յունայթեդը» հուսով է, որ դա տեղի կունենա այսօր: