«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Լևերկուզենի «Բայերի» վինգեր Մուսա Դիաբիի ծառայություններով:
Դիաբիին վերջին ամիսներին դիմել էր «Նյուքասլը», սակայն Sky Sport Germany-ն կարող է հաստատել, որ «կաչաղակների» հետաքրքրությունը Մուսայի նկատմամբ մարել է:
Սակայն Դիաբիի շուրջ ստեղծված իրավիճակին ուշադիր հետևում է «Յունայթեդը»: «Կարմիր սատանաների» հաջորդ քայլերը Մուսայի հետ կապված կախված են ակումբի վաճառքի գործընթացից:
Դիաբին այս մրցաշրջանում Խաբի Ալոնսոյի թիմի առանցքային խաղացողներից է՝ Բունդեսլիգայում խփելով 9 գոլ և կատարելով 8 գոլային փոխանցումով:
23 ամյա ֆրանսիացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը և «Բայերը» գնահատում է 70-80 միլիոն եվրո (60,7-69,4 միլիոն ֆունտ):