«Մանչեսթեր Յունայթեդն» առաջարկ է արել «Չելսիի» կիսապաշտպան Խուան Մատային գնելու համար: Այս մասին հայտնում է ESPN-ը:
Այս շաբաթ լուրեր էին հայտնվել, որ «ազնվականների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն այնքան էլ մեծ հույսեր չի կապում իսպանացի կիսապաշտպանի հետ և պատրաստ է նրան օգտագործել Ռունիին «Յունայթեդից» ձեռք բերելու գործընթացում:
ESPN-ին հայտնի չէ` արդյոք Մատան Ռունիի ձեռքբերման մաս կդառնա, սակայն Խուանին գնելու առաջարկություն «կարմիր սատանաներն» իսկապես արել են:
Նշենք, որ օրերս հայտնի դարձավ, որ «Չելսին» հետաքրքրված է «Անժիի» կիսապաշտպան Վիլլիանով: Կարելի է ենթադրել, որ բրազիլիացին կզբաղեցնի Մատայի տեղը: