«Վեստ Հեմը» օգտվելով Դավիդ Դե Խեայի սխալից կարողացավ նվազագույն հաշվով հաղթանակ տանել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ տնային խաղում:
«Մուրճերի» մեկնարկային կազմ էին վերադարձել ապաքինված Նայեֆ Ագերդը, Դեքլան Ռայսը և Տոմաշ Սոուչեկը։ Սայդ Բենրահման նույնպես ստացավ իր հնարավորությունը:
«Կարմիր սատանաների» մեկնարկային կազմում հայտվել էին Տիրել Մալասիան, Քրիստիան Էրիկսենը և Վաուտ Վեգհորստը՝ փոխարինելով Դիեգո Դալոտին, Ֆրեդին և Անտոնի Մարսյալին։
Գոլեր՝ Սաիդ Բենռահմա։
Դեղին՝ Տիրել Մալասիա, Աարոն Վան-Բիսակա։