• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Յունայթեդը» պատրաստ է շնորհակալական խաղ կազմակերպել Դե Խեայի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է շնորհակալական խաղ խոստանալ դարպասապահ Դավիդ Դե Խեային, եթե վերջինս նոր պայմանագիր ստորագրի։

Ավելի վաղ՝ մայիսին, այն բանից հետո, երբ Դե Խեան «Վեստ Հեմի» հետ խաղում գոլային սխալ թույլ տվեց, «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը հրապարակավ հայտարարեց, որ ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Դավիդի հետ, ում գործող պայմանագիրն ավարտվում է մրցաշրջանի վերջում:

Այնուամենայնիվ, «Յունայթեդը» մինչ այժմ չի կարողացել համաձայնության գալ 32 ամյա իսպանացու հետ, ցածր աշխատավարձ առաջարկելու պատճառով:

Հուսալով բեկում մտցնել նոր գործարքի շուրջ բանակցություններում՝ «Յունայթեդի» ղեկավարները պատրաստ են երաշխավորել Դե Խեային արտոնություն, որից շատ քիչ խաղացողներ են օգտվում, հայտնում է Daily Star-ը:

Խոսքը Օլդ Թրաֆորդում շնորհակալական հանդիպում անցկացնելու մասին է, երբ ավարտվի Դե Խեայի կարիերան ակումբում։

Հավելենք, որ Դե Խեան նախօրեին օգնեց «Յունայթեդին» 0-1 հաշվով հաղթել «Բորնմուտին»՝ 17-րդ անգամ այս մրցաշրջանում Պրեմիեր լիգայում՝ անառիկ պահելով իր դարպասը։ Այսպիսով Դավիդն այս մրցաշրջանում կմնա «Ոսկե ձեռնոցի» միակ հավակնորդը։

Հետաքրքիր փաստեր