Ինչպես հայտնում է The Independent-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է «Ռեալի» հետ միասին պայքարել «Տոտտենհեմի» վինգեր Գարեթ Բեյլի համար:
«Տոտտենհեմի» նախագահ Դանիել Լևին խորապես հիասթափված է այն բանից, թե ինչպես են ընթանում բանակցությունները մադրիդյան ակումբի հետ: Աղբյուրի համաձայն, «Ուայթ Հարթ Լեյնում» կասկածում են, որ «Ռեալը» Բեյլին գնելու հնարավորություն ունի:
24-ամյա ուելսցու համար կարող է պայքարել նաև «Յունայթեդը», որն այս ամառ ոչ մի լուրջ ձեռքբերում չունեցավ: «Օլդ Թրաֆորդում» պատրաստ են մեծ գումարներ ծախսել, որպեսզի ցույց տան իրենց աջակցությունը գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսին:
Աղբյուրը նշում է նաև, որ միակ խանգարող հանգամանքը «Յունայթեդի» համար կարող է լինել «Տոտտենհեմի» կողմից պահանջվող գումարը, որը կազմում է 110 մլն ֆունտ: Բացի այդ, հայտնի չէ՝ արդյոք Անգլիայի չեմպիոններին կհաջողվի ֆուտբոլիստի հետ համաձայնեցնել անձնական պայմանագրի պայմանները:
Հավելենք, որ այս գործարքն իրականացնելու համար «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է «Տոտտենհեմին» տրամադրել իր մեքսիկացի հարձակվող Խավիեր Էրնանդեսին, ով իր ակումբում շատ քիչ խաղային ժամանակ է ստանում: