«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է հունվարին բաժանվել իր կիսապաշտպնա Անդերսոնից: Այս մասին հաղորդում է Daily Star-ը:
26-ամյա բրազիլիացին չկա «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսի խաղային պլաններում և շարունակում է պարտվել հիմնական կազմում տեղ գտնելու համար մղվող պայքարում:
Աղբյուրի հաղորդմամբ, «Յունայթեդը» ցանկանում է Անդերսոնի համար ստանալ մոտ 8 մլն ֆունտ: Բացի այդ, Անդերսոնի վաճառքով մանչեսթերյան ակումբը գումարներ խնայի, որոնք գնում են նրա աշխատավարձի վրա:
«Անդերսոնը չի համապատասխանում պահանջվող նորմերին: Նա չի կարողանում ցուցադրել իր պոտենցիալը, և եթե նրա համար լավ առաջարկ լինի, ապա հունվարին նա կհեռանա ակումբից»,- «Յունայթեդից» հայտնել են պարբերականին: