«Մանչեսթեր Յունայթեդը» իր եզրային հարձակվող Ջեյդոն Սանչոյին առաջարկել է «Բարսելոնային» Ռաֆինյայի դիմաց։
Արդեն երեք ամսից ավելի է, ինչ Սանչոն մեկուսացված է «Յունայթեդի» հիմնական թիմից և, ինչպես երևում է, նա սպասում է հունվարին, որպեսզի հեռանա Մանչեսթերից։
Սանչոյի ծառայություններով հետաքրքրվում են եվրոպական շատ ակումբներ, որոնցից են՝ Դորտմունդի «Բորուսիան» և «Յուվենտուսը»։ Ըստ լուրերի այժմ Անգլիայի հավաքականի 23 ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված ակումբների շարքերը համալրվել է ևս մեկ գրանդ ակումբով:
«Յունայթեդը» լավ գիտի, որ չի կարողանա ստանալ 73 միլիոն ֆունտ ստերլինգ, որի դիմաց Սանչոն գնվել էր Դորտմունդի «Բորուսիայից» 2021 թվականին, ուստի «կարմիր սատանաները» մտածում են Ջեյդոնին Ռաֆինյայի հետ փոխանակելու մասին։
Ինչպես հայտնում է կատալոնական Sport հրատարակությունը, «Յունայթեդն» արդեն համապատասխան առաջարկ է կատարել «Բարսելոնային» և այժմ սպասում է պատասխանի։
Ինչ վերաբերում է Ռաֆինյային, ապա նա խաղում է «Բարսելոնայում»՝ 2022 թվականին «Լիդսից» 55 միլիոն ֆունտով տեղափոխվելուց հետո: Մինչ Իսպանիա մեկնելը 26 ամյա բրազիլացին երկու փայլուն մրցաշրջան հասցրեց անցկացրել Պրեմիեր լիգայում։