«Մանչեսթեր Յունայթեդը» ՈՒԵՖԱ-ի կողմից տուգանվել է 300 հազար եվրոյով՝ ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու համար:
Բացի «Յունայթեդից» պատժվել են նաև թուրքական «Կոնյասպորը» և կիպրական «ԱՊՕԵԼ»-ը, թեև նրանց տուգանքները երեք անգամ փոքր են։
Համապատասխան որոշումներն ընդունվել են ՈՒԵՖԱ-ի ֆինանսական վերահսկողության անկախ մարմնի (CFCB) կողմից՝ 2019, 2020, 2021 և 2022 թվականների ակումբների ֆինանսական հաշվետվությունների ուսումնասիրությունից հետո:
Նշենք, որ ՖՖՓ-ն խստորեն սահմանափակում է «Յունայթեդի» գործունեությունը տրանսֆերային շուկայում։ «Կարմիր սատանաները» հունվարին չկարողացան որևէ ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել և այս ամառվա համար ունեն ընդամենը 100 միլիոն ֆունտ: