«Մանչեսթեր Յունայթեդը» և «Տոտտենհեմը» դիտարկում են «Բրայթոնի» հարձակվող Էվան Ֆերգյուսոնին որպես տրանսֆերային նպատակ:
Ֆերգյուսոնն այս մրցաշրջանում անուն է ձեռք բերել՝ խփելով 10 գոլ «Բրայթոնի» կազմում և հայտնվելով Պրեմիեր լիգայի գրանդ ակումբների ռադարներում:
Սակայն 18 ամյա իռլանդացին միայն ապրիլին է նոր պայմանագիր կնքել «Բրայթոնի» հետ, որը նախատեսված է մինչև 2028 թվականը։
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, «Յունայթեդը» և «Տոտտենհեմը» ոչ միայն հետևում են Ֆերգյուսոնին, այլ արդեն պլաններ են կազմում հաջորդ ամառ Էվանին ձեռք բերելու վերաբերյալ:
Միևնույն ժամանակ, «Յունայթեդի» ակադեմիայի տնօրեն Նիկ Կոկսը սխալ համարեց իր ակումբի որոշումը՝ Ֆերգյուսոնին ձեռք բերելու համար չվճարել 50+ միլիոն ֆունտ ստեռլինգ:
«Բրայթոնը» կարծում է, որ Կոկսը համեստ չափի գումարների մասին է խոսում, քանի որ Ֆերգյուսոնը 100 միլիոն ֆունտ ստեռլինգ գնահատվող ֆուտբոլիստ դառնալու ներուժ ունի: