Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է, որ իրեն չի հետաքրքրում «Չելսի» տեղափոխվելու առաջարկը:
Լուրերի համաձայն «ազնվականները» արդեն սկսել են Ռաֆայել Բենիտեսին փոխարինող փնտրել:
Խոսվում է, որ թեկնածուների մեջ է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը: Սակայն Յուրգենը չի պատրաստվում լքել գերմանական ակումբը:
-Ես մինչև 2016թ-ը պայմանագիր ունեմ: Արդեն մի քանի անգամ ասել եմ, որ մինչև 2016թ-ը չեմ հեռանա Դորտմունդից: Բոլորը կարծում են, որ չեմ կարողանա պահել խոսքս և կտեղափոխվեմ «Ռեալ» կամ «Չելսի»:
Մինչ Դորտմունդը, ես մարզում էի «Մայնցը»: Այն ժամանակ էլ բազում առաջարկներ կային, սակայն ես վաղաժամ չխզեցի պայմանագիրը: Ես գոհ եմ այն ամենով, ինչ անում եմ «Բորուսիայում»: Հաճելի է, որ «Չելսիի» նման ակումբը հետաքրքրված է ինձնով, սակայն ես կշարունակեմ աշխատել Դորտմունդում,- ասել է Կլոպը: Evening Standard