«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակողական ոճի կիսապաշտպան Նանին հայտնել է, որ կարող է կարիերան շարունակել «Յուվենտուսում» կամ «Մոնակոյում»:
Երկու անհաջող մրցաշրջաններից հետո Պորտուգալիայի հավաքականի խաղացողը հույս չունի «կարմիր սատանաների» հետ պայմանագիրը երկարաձգելու, իսկ իր գործող պայմանագիրն ավարտվում է հաջորդ ամառ: Տրամաբանական է, որ «Յունայթեդը» հիմա պատրաստ է լսել Նանիին վերաբերող առաջարկություններ:
Արդեն հայտնի է, որ «Յունայթեդը» մերժել է «Գալաթասարայի» առաջարկը: Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, Նանին հայտնել է իր ընկերներին, որ նախընտրում է խաղալ Իտալիայում կամ Ֆրանսիայում:
Հայտնում են, որ «Յուվենտուսը» և «Մոնակոն» արդեն կապ են հաստատել Նանիի ներկայացուցչի հետ և հիմա պատրաստում են իրենց առաջարկությունները: «Յունայթեդը» գնահատում է պորտուգալացուն մոտ 8մլն ֆունտ: