«Նապոլիի» կիսապաշտպան Դրիս Մերտենսը խոստովանել է, որ իր ակումբը փորձում է ձեռք բերել «Արսենալի» ավագ Թոմաս Վերմալենին:
Չնայած որ Վերմալենն առաջին րոպեից մասնակցեց «Չելսիի» դեմ խաղին, ընթացիկ մրցաշրջանում նա չի համարվում «զինագործների» հիմնական կազմի խաղացող:
Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Վերմալենն, ի տարբերություն իր խաղընկերներ Պեր Մերտեզակերին և Լորան Կոսելնիին, ընդամենը երկու անգամ է եղել թիմի մեկնարկային կազմում: Այս ամենը կարող է ազդել աշխարհի առաջնությանը մասնակցելու նրա հնարավորության վրա:
-Ես վերմալենին արդեն 10 անգամ ասել եմ, որ տեղափոխվի «Նապոլի»: Սա հիանալի քաղաք է և անգամ Բենիտեսն է ինձ խնդրել, որ խոսեմ Թոմասի հետ,- ասել է Մարտենսը: Knack