«Չելսիի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն սկսել է մարզվել ընդհանուր խմբի հետ։
52 միլիոն ֆունտ ստերլինգով «ՌԲ Լեյպցիգից» տեղափոխված Նկունկուն դուրս էր մնացել շարքից Դորտմունդի «Բորուսիայի» դեմ նախամրցաշրջանային խաղից հետո, երբ նա վնասեց ծունկը:
Քրիստոֆերը նույնիսկ ստիպված է եղել վիրահատության ենթարկվել, սակայն ինչպես հաղորդում է Evening Standard-ը, 26 ամյա ֆրանսիացին սկսել է մարզվել թիմի մնացած անդամների հետ։
Բնականաբար, այդքան երկար բացակայությունից հետո Նկունկուին դեռ ժամանակ կպահանջվի մարզավիճակ ձեռք բերելու համար, հետևաբար Քրիստոֆերի տեղը երաշխավորված չէ «Նյուքասլի» դեմ արտագնա հանդիպմանը։
Նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ Նկունկույին կորցնելը մեծ հարված էր «Չելսիի» համար։ Քրիստոֆերը աչքի է ընկել նախամրցաշրջանային խաղերում՝ խփելով 3 գոլ 5 խաղում և հանդես է եկել որպես կենտրոնական հարձակվողի, եզրային հարձակվողի և 10 համարի դիրքերում: