Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրի մեկնարկը տրվեց «Սեյտ Ջեյմս Պարկում», ուր տեղի «Նյուքասլը» հյուրընկալել էր «Չելսիի»:
Ալան Պարդյուի սաները կարողացան անակնկալ հաղթանակ տանել «ազնվականների» նկատմամբ: 68-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «կաչաղակների» կիսապաշտպան Յոհան Գուֆրանը, իսկ խաղավարտից 1 րոպե առաջ Լոիկ Ռեմին կրկնապատկեց հաշիվը:
«Նյուքասլը» հաղթեց 2:0 հաշվով և բարձրացավ 9-րդ հորիզոնական:
Գոլեր․ Գուֆրան՝ 68ր, Ռեմի՝ 89ր: