«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն հաստատել է, որ այս շաբաթ բանակցություններ են վարելու թիմի ավագ Ֆաբրիսիո Կոլոչինիի հետ, որպեսզի նրան համոզեն մնալ թիմում:
Արգենտինացի պաշտպանը մի քանի տարի է` «Նյուքասլի» գլխավոր խաղացողներից է: Սակայն օրերս նա խնդրել է, որպեսզի իրեն թույլ տան մեկնել հայրենիք: Ֆաբրիսիոն ցանկանում է հեռանալ մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը:
Կոլոչինիին կորցնելը մեծ խնդիր կարող է դառնալ «կաչաղակների» համար: Առանց այդ էլ թիմում շատ են վնասվածքները, և նրանք հնարավոր է դուրս մնան Պրեմիեր Լիգայից: Հենց այդ մասին էլ Պարդյուն մտադիր է խոսել արգենտինացու հետ:
-Ես չեմ ցանկանում մեկնաբանել այս իրավիճակը, որովհետև դա մեր ակումբի ներքին գործն է: Բայց մենք կխոսենք Կոլոյի հետ այս շաբաթ և ամեն ինչ կկարգավորենք,- ասել է Պարդյուն: Sky Sports