«Նյուքասլը» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպաններ Կալվին Ֆիլիպսի և «Չելսիի» կիսապաշտպան Կոնոր Գալագերի ծառայություններով:
«Միլանի» խաղացող Սանդրո Տոնալիին 55 միլիոն ֆունտով ձեռք բերելուց հետո, «Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդդի Հաուն այս ամառ ցանկանում է ևս մեկ կիսապաշտպան ավելացնել իր թիմին:
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, «Նյուքասլը» այդ դերի համար դիտարկում է վարձավճարի տարբերակը և կենտրոնացած է Ֆիլիպսի և Գալագերի վրա:
Ֆիլիպսը նախընտրում է մնալ «Սիթիում», բայց եթե նրա դերը սահմանափակ մնա «Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի ծրագրերում, դա կարող է մղել Կալվինին փոխել ակումբային գրանցումը:
Ինչ վերաբերում է Գալագերին, ապա նա նույնպես պետք է նախ խոսի իր նոր մարզիչի հետ՝ ի դեմս Մաուրիսիո Պոչետինոյի։