«Նյուքասլը» միգուցե ստիպված լինի վաճառել իր լավագույն խաղացողներին այն բանից հետո, երբ «Սենթ Ջեյմս Պարկը» ներկայացնող ակումբը հայտարարեց, որ անցած մրցաշրջանում ակումբը ունեցել է 73,4 միլիոն ֆունտ ստերլինգի կորստ:
«Նյուքասլի» սեփականատերը՝ Ի դեմս Սաուդյան Արաբիայի սուվերեն հիմնադրամի, այս պահին համարվում է ֆուտբոլային աշխարհի ամենահարուստ սեփականատերերից մեկը, սակայն ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները թույլ չեն տալիս ներդրումներ կատարել «կաչաղակների» զարգացող նախագծում:
2022 թվականի հուլիսի 1-ից մինչև 2023 թվականի հունիսի 30-ը «Նյուքասլը» վաստակել է 250,3 միլիոն ֆունտ ստերլինգ՝ 70,3 միլիոն ֆունտով ավելի, քան նախորդ 12 ամիսներին։ Սակայն վերջնական հաշվեկշիռը, հարկերից հետո, դարձել է բացասական։
Իսկ եթե հաշվի առնենք նախորդ մրցաշրջանը, ապա «Նյուքասլի» կորուստը վերջին երկու տարվա ընթացքում գերազանցում է 150 միլիոն ֆունտ ստերլինգը։ Նշենք, որ ԱՊԼ-ում երեք տարվա ընթացքում կորուստների սահմանաչափը չպետք է գերազանցի 105 միլիոն ֆունտը:
Ինչպես նշում է The Independent-ը, ստեղծված իրավիճակում «Նյուքասլը» ստիպված է մտածել իր լավագույն խաղացողներին վաճառելու մասին, օրինակ՝ Սվեն Բոտմանը, Լյուիս Մայլը, Շոն Լոնգստաֆը, Ալեքսանդր Իսակը և Բրունո Գիմարայնսը։ Վերջինիս պայմանագրով նախատեսված է 99 մլն ֆունտ ստերլինգ փոխհատուցման կետ։
«Մենք ցանկացած որոշում կկայացնենք՝ ելնելով ակումբի կարճաժամկետ և երկարաժամկետ շահերից: Դժվար է խոսել կոնկրետ խաղացողների մասին, բայց կարող եմ ասել, որ երբեմն պետք է խաղացողներով առևտուր անել, եթե ցանկանում ենք հասնել այնտեղ, որտեղ ցանկանում ենք », – ասել է «Նյուքասլի» գործադիր տնօրեն Դարեն Իլսը։