Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրում «Նորվիչ Սիթին» հյուրընկալել էր Ուելսը ներկայացնող «Սուոնսի Սիթիին»:
Թիմերն առաջին խաղակեսում փոխանակվեցին մեկական գնդակներով և բավարարվեցին վաստակած մեկ միավորով: Նաթան Դայերի գոլին 45-րդ րոպեին պատասխանեց Գարի Հուպերը:
Այս խաղից հետո թիմերը կշարունակեն մնալ աղյուսակի երկրորդ հատվածում:
Գոլեր. Դայեր՝ 12ր, Հուպեր՝ 45ր: