«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե-Վիլաշ Բոաշը հայտնել է, որ «Տվենտեի» կիսապաշտպան Նասեր Շադլին իր ակումբի վերջին ձեռքբերումը չի լինի այս տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Այս հանգստյան օրերին «Տոտտենհեմը» հայտարարեց 23-ամյա Շադլիի տեղափոխության մասին, ով դարձավ թիմի երկրորդ նորեկը կիսապաշտպան Պաուլինյոյից հետո: Նոր մրցաշրջանի մեկնարկին ընդառաջ «Տոտտենհեմը» հույս ունի իր կազմն ավելի ուժեղացնել:
-Շադլին այն ֆուտբոլիստն է, ում մենք երկար ժամանակ է հետևում էինք: Նա շատ ճկուն է և ունակ է հարձակման տարբեր գծերում խաղալ: Մենք անհամբերությամբ սպասում ենք նրա հետ աշխատելուն:
Մենք կշարունակենք տրանսֆերային շուկայում աշխատանքներ տանել, և դեռևս ոչինչ չենք ավարտել, դա հաստատ է,- Վիլաշ-Բոաշի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: