Չեմպիոնների Լիգայի E խմբում «Չելսին» այսօր հյուրընկալվել էր խմբի առաջատար «Շալկե-04»-ին:
«Ազնվականներն» այս խաղում խոշոր հաշվով հաղթանակ տարան գերմանական ակումբի նկատմամբ: Դուբլի հեղինակ դարձավ Ֆերնանդո Տորրեսը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Էդեն Ազարը:
Իսպանացի հարձակվողը նախ 5-րդ րոպեին առաջ մղեց լոնդոնցիներին, ապա 68-րդ րոպեին հաշիվը դարձրեց 0:2: Խաղավարտից 3 րոպե առաջ էլ Ազարը երրորդ գնդակն ուղարկեց «Շալկեի» դարպասը:
Գոլեր․ Տորրես՝ 5ր, 68ր, Ազար՝ 87ր: