Ինչպես հաղորդում է Goal-ը, «Արսենալը» 19-ամյա կիսապաշտպան Յուլիան Դրակսլերի համար պաշտոնական հարցում է արել «Շալկեին»:
Գերմանական ակումբը պատրաստ է իր հեռանկարային ֆուտբոլիստին զիջել «Արսենալին», սակայն միայն 40 մլն ֆունտի դիմաց: Կողմերը դեռ չենք քննարկել տրանսֆերային արժեքը, քանի որ «զինագործները» դեռ հույս ունեն գնել «Ռեալի» կիսապաշտպան Անխել Դի Մարիային:
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում երիտասարդ Դրակսլերը մասնակցել է 3 խաղի և կատարել է 1 գոլային փոխանցում:
Հիշեցնենք, որ Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով նախկինում հետաքրքրվում էր «Չելսին»: