«Էվերթոնի» ավագ Շեյմուս Կոուլմենը նոր մեկ տարվա պայմանագիր է կնքել իր ակումբի հետ։
Կոուլմենը ներկայացնում է «Էվերթոնը»՝ 2009 թվականի հունվարին «Սլայգո Ռովերսից» 60,000 ֆունտ ստեռլինգով տեղափոխվելուց հետո: Այդ ժամանակից ի վեր, Շեյմուսը 409 հանդիպում է անցկացրել «իրիսների» կազմում:
Այդ 409 հանդիպումներից Կոուլմենը 105-ը անցկացրել է ավագի թևկապով, որը կրելու պատիվը Շեյմուսը ստացել է 2019 թվականին։
Չնայած 34 տարեկանին, Կոուլմենը մնում է կարևոր խաղացող «Էվերթոնի» համար: Անցած մրցաշրջանում իռլանդացի պաշտպանը Պրեմիեր լիգայի շրջանակներում 20 անգամ հայտնվել է մեկնարկային կազմում:
«Մենք գիտենք, որ վերջին մի քանի մրցաշրջանները բավականաչափ լավ չեն եղել «Էվերթոն» ֆուտբոլային ակումբի համար: Բայց ես կարող եմ վստահեցնել մեր երկրպագուներին, որ ես կշարունակեմ ամեն ինչ անել, որպեսզի դա վերափոխեմ: Մարզիչը, նրա անձնակազմը և մեր խաղացողները գիտեն, թե ինչ է մեզ սպասվում»,- ասել է Կոուլմենը։