«Վիլյառեալի» հարձակվող Բեն Բրերետոն Դիասը վարձավճարով տեղափոխվել է «Շեֆիլդ Յունայթեդ» մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։
Բրերետոն Դիասը դառնում է «Շեֆիլդ Յունայթեդի» առաջին նորեկը Քրիս Ուայլդերի վերադառնալուց հետո:
Բրերետոն Դիասը միացավ «Վիլյառեալին» միայն անցած ամառ, երբ ավարտվեց նրա հինգ ամյա պայմանագիրը «Բլեքբեռնի» հետ։ Դիասը նախկինում խաղացել է նաև «Նոթինգհեմ Ֆորեստում»:
Անցած մրցաշրջանում Բրերետոն Դիասը 16 գոլ է խփել «Բլեքբեռնի» կազմում, որոնցից մեկը եղել է «Շեֆիլդ Յունայթեդի» դեմ Անգլիայի գավաթի քառորդ եզրափակիչում։
24 ամյա Բրերետոն Դիասը ծնվել է Անգլիայում և ներկայացնում էր Անգլիայի հավաքականը երիտասարդական մակարդակում, սակայն բարձր մակարդակում Բենը որոշեց խաղալ Չիլիում, որտեղից է նրա մայրը։
«Շեֆիլդ Յունայթեդը» պետք է ուժեղացնի իր հարձակման գիծը, քանի որ «շեղբերը» Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում ամենաքիչ գոլ խփած թիմն են՝ 15: