Պրեմիեր Լիգայի նորեկ «Հալլ Սիթին» արդեն երրորդ առաջարկությունն է արել «Լեսթերի» դարպասապահ Կասպեր Շմեյխելին գնելու համար, սակայն կրկին մերժվել է:
Ինչպես հայտնի դարձավ Sky Sports-ին, այս անգամ «վագրերն» առաջարկել էին 2մլն ֆունտ և իրենց խաղացողներից մեկին: Սակայն «Լեսթերը» կրկին չցանկացավ հրաժեշտ տալ Դանիայի հավաքականի 26-ամյա դարպասապահին:
Ակնհայտ է, որ «Հալլի» գլխավոր մարզիչ Սթիվ Բրյուսը ցանկանում է հաջորդ մրցաշրջանում Շմեյխելին տեսնել որպես թիմի առաջին համար, բայց «Լեսթերի» ագահությունը խանգարում է, որ դա տեղի ունենա:
Հավելենք, որ Կասպերի պայմանագիրը «Լեսթերի» հետ ավարտվում է հաջորդ ամառ: Աղբյուրի տեղեկության համաձայն, «Հալլում» վստահ չեն, որ չորրորդ անգամ առաջարկ կարվի: