«Սաութհեմպտոնի» կիսապաշտպան Մորգան Շնայդերլինը համաձայնեցրել է անձնական պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:
Ֆրանսիական L’Equipe պարբերականի հաղորդմամբ, երկու ակումբները դեռևս շարունակում են բանակցել տրանսֆերային գումարի հարցում, որը կարող է կազմել մոտ 21 մլն ֆունտ:
Սակայն Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստն արդեն համաձայնության է եկել «կարմիր սատանաների» հետ և սպասում է, որ իր ներկա և ապագա ակումբներն ընդհանուր եզրեր գտնեն:
Հաղորդվում է, որ 25-ամյա կիսապաշտպանի տրանսֆերը պաշտոնապես կհաստատվի առաջիկա օրերին: