«Էվերթոնը» հաստատել է Շոն Դայչին նոր գլխավոր մարզիչ նշանակելու մասին:
Ֆրենկ Լեմպարդի պաշտոնանկությունից մեկ շաբաթ անց «Էվերթոնը» հայտարարեց Դայչի հետ երկուսուկես տարվա պայմանագիր ստորագրելու մասին, չնայած նրան, որ միայն անցյալ ուրբաթ պարզվեց, որ Շոնն ընդունել է այդ աշխատանքը:
Դայչը գլխավորելու է «Էվերթոնին», որը գտնվում է Պրեմիեր լիգայի 19-րդ հորիզոնականում, և պարզ է, որ Շոնի նպատակը մրցաշրջանի մնացած հատվածում «իրիսներին» Չեմպիոնշիփ ուղևորվելուց հետ պահելն է:
51 ամյա անգլիացին աշխատանքից դուրս է եկել 2022 թվականի ապրիլից, երբ «Բերնլին» հեռացրեց նրան մոտ 10 տարվա համագործակցությունից հետո:
Դայչի գլխավորությամբ «Բերնլին» երկու անգամ բարձրացել է Չեմպիոնշիփից, երկու անգամ ավարտել է Պրեմիեր լիգայի աղյուսակի առաջին կեսում և նաև 51 տարվա մեջ առաջին անգամ որակավորվել է եվրոպական մրցաշարերում:
Դայչի դեբյուտը, որին «Էվերթոնը» մոտեցավ Մարսելո Բյելսայի հետ անհաջող բանակցություններից հետո, նախատեսված է «Արսենալի» դեմ տնային խաղում փետրվարի 4-ին:
«Ինձ համար մեծ պատիվ է լինել «Էվերթոնի» մարզիչը: Ես և իմ անձնակազմը պատրաստ ենք և ցանկանում ենք օգնել այս մեծ ակումբին վերադառնալ իր նախկին դիրքերին»:
«Ես գիտեմ, թե ինչ կիրք ունեն «Էվերթոնի» երկրպագուները, և որքան թանկ է այս ակումբը նրանց համար: Մենք պատրաստ ենք քրտնաջան աշխատել և պատրաստ ենք նրանց տալ այն, ինչ նրանք ցանկանում են»: