Շվեդիա -Անգլիա ընկերական խաղը գոլառատ ստացվեց:
Խաղի 20-րդ րոպեին Շվեդիայի հավաքականի ավագ Զլատան Իբրահիմովիչը առաջ մղեց տանտերերին՝ 1:0: Անգլիացիներին 15 րոպե պահանջվեց հաշիվը հավասարեցնելու համար: Էշլի Յանգի փոխանցումից հետո աչքի ընկավ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Դենիել Ուելբեքը՝ 1:1 : Իսկ 3 րոպե հետո անգլիացիները արդեն առաջ անցան հաշվի մեջ: Սթիվեն Ջերարդը ստանդարտից գնդակը ուղարկեց տուգանային հրապարակ, որտեղ առաջինը հասավ «Տոտենհեմ»-ի պաշտպան Սթիվ Կոլկերը, ում համար սա առաջին խաղն էր հավաքականում՝ 1:2:
Երկրորդ խաղակեսում մարզիչները փոփոխություններ կատարեցին՝ փորձարկելով նորեկներին:
Հաշիվը մինչ 77-րդ րոպեն անգլիացիների օգտին էր, սակայն հերթը հասավ Իբրահիմովիչին: 13 րոպեի ընթացքում շվեդը խփեց երեք գնդակ և հաղթանակ պարգևեց իր թիմին` իր հաշվին գրանցելով պոկեր:
Գոլեր. Իբրահիմովիչ՝ 20ր, 77ր, 84ր, 90ր, Ուելբեք՝ 35ր, Կոլկեր՝ 38ր: