«Արսենալի» նորեկ Դենի Ուելբեքը հայտնել է, որ վաղուց էր հետևում լոնդոնյան ակումբին, և նրա լեգենդներից Թիերի Անրին իր կուռքն է:
Ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը «զինագործներին» հաջողվեց 16 մլն ֆունտով ձեռք բերել Անգլիայի ազգային հավաքականի հարձակվողին: Այժմ Դենին անհամբեր սպասում է իր նոր թիմի առաջիկա խաղին:
-Ես շատ ուրախ եմ «Արսենալում» գտնվելու համար: Միշտ հետևել եմ Պրեմիեր Լիգայում այս ակումբի ելույթներին: Ես սիրում էի նայել Թիերի Անրիի խաղը: Իմ երկու կուռքերն էին Ռայան Գիգգս և Թիերի Անրին,- ասել է Ուելբեքը: Arsenal Player