«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին պնդում է, որ Պրեմիեր Լիգայի չեմպիոնական մրցավազքը դեռ հեռու է ավարտից:
Առաջիկա տուրին «Յունայթեդը» մոտենում է «Մանչեսթեր Սիթիից» 9 միավորի տարբերությամբ: Չնայած նման տպավորիչ առավելությանը՝ Ռունին կարծում է, որ իր թիմի՝ առաջնությունը հաղթելու մասին զրույցները վաղաժամ են:
-Ամենակարևորը հիմա արդյունքներն են: Տեսեք «Մանչեսթեր Սիթիի» խաղը «Քուինս Պարկ Ռեյնջերսի» դեմ: Այդ ժամանակ նրանք պետք է հաղթեին, շատ պահեր ունեցան, սակայն արդյունքում ամեն ինչ ավարտվեց երկու միավորի կորուստով:
Նույնը կարող էր լինել և հաջորդ օրը մեզ հետ, երբ խաղում էինք «Սաութհեմպտոնի» դեմ: Սա խոսում է այն մասին, որ մենք պետք է հավաքենք միավորներ, ինչ էլ չպատահի,- հայտնել է Ռունին: ESPN