Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչի «Չելսի» – «Մանչեսթեր Յունայթեդ» վերախաղարկմանը չի մասնակցում Ուեյն Ռունին: «Մանկունյանցիների» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը հայտնել է, որ հարձակվողը բացակայում է աճուկի վնասվածքի պատճառով:
Ռունին չի հայտնվել թիմի հայտացուցակում: Բացի այսօրվա խաղից անգլիացին բաց է թողել շաբաթ օրը կայացած «Սանդերլենդի» հետ հանդիպումը Պրեմիեր Լիգայի շրջանակներում: Թվում էր, որ Սէր Ալեքսը պարզապես խնայել է իր առաջատարին գավաթային հանդիպման համար:
«Սթեմֆորդ Բրիջում» կայանալից խաղից առաջ Սէր Ալեքսը կարճատև զրույց է ունեցել ԶԼՄ-ների հետ և հայտնել, որ Ուեյնին դեռ անհանգստացնում է վնասվածքը, որով նա վերադարձել էր Անգլիայի ազգային հավաքականից: