«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի օգնական Դևիդ Պլատը որակազրկվել է երկու խաղով:
Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի նախորդ տուրում Պլատը վիրավորական արտահայտություն էր արել մրցավարների հասցեին, ինչի համար հեռացվել էր մարզչական շտաբի համար նախատեսված գոտուց:
«ՈՒԵՖԱ»-ն քննարկելով Ռոբերտո Մանչինիի օգնականի պահվածքը, որակազրկել է նրան երկու խաղով: «Քաղաքայիններն» էլ դեղին քարտերի պատճառով տուգանվել են 12 հզր եվրոյով (մեկ խաղում հինգ և ավել դեղին քարտ):
Հիշեցնենք, որ «Սիթի օֆ Մանչեսթեր» մարզադաշտում կայացած «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ» խաղը ավարտվել էր 1:1 հաշվով: