• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

ՈՒԵՖԱ-ն պատրաստվում է փոխել ՖՖՓ-ի կանոնները «Չելսիի» պատճառով

ՈւԵՖԱ-ն պատրաստվում է փոխել Ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները «Չելսիի» տրանսֆերային քաղաքականության պատճառով:

«Չելսին» այս ամիս վեց ձեռքբերում է կատարել, այդ թվում՝ վինգեր Միխայիլո Մուդրիկին «Շախտյորից» 89 միլիոն ֆունտ ստեռլինգով:

Միևնույն ժամանակ, Մուդրիկը «Չելսիի» հետ պայմանագիր է կնքել մինչև 8 ու կես տարով՝ մինչև 2031 թվականը։ «Կապույտների» մյուս նորեկները՝ պաշտպան Բենուա Բադիաշկին և եզրային Նոնի Մադուեկեն, համապատասխանաբար վեց ու կես և յոթ ու կես տարվա պայմանագիր են կնքել:

Սա «Չելսիին» հնարավորություն տվեց իր ֆինանսական հաշվետվություններում յուրաքանչյուր տրանսֆերի արժեքը բաշխել պայմանագրի ողջ տևողության վրա: Օրինակ, Մուդրիկի դեպքում դա տարեկան 11 մլն ֆունտ է։

Ինչպես հաղորդում է BBC-ն, ՈՒԵՖԱ-ն լոնդոնյան ակումբի այս պահվածքը ընդունել է որպես ՖՖՓ-ի կանոնները շրջանցելու փորձ և այժմ պատրաստվում է փակել այդ թերացումը։

Մեծ Բրիտանիայի օրենսդրության համաձայն՝ Պրեմիեր լիգայի ակումբները դեռևս կկարողանան պայմանագիր կնքել ավելի երկար ժամկետներով, սակայն տրանսֆերային արժեքը կարող է բաշխվել միայն առաջին հինգ տարիների ընթացքում:

Այս փոփոխություններն ուժի մեջ կմտնեն հաջորդ տարվա ամռվանից։

Հետաքրքիր փաստեր