Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրում «Ուիգանը» ընդունեց ընթացիկ առաջնության առաջատար «Մանչեսթեր Յունայթեդին»:
«Կարմիր սատանաները» վստահ խաղ անցկացրին՝ հաղթելով 0:4 հաշվով: Դուբլի հեղինակ դարձան Խավիեր Էրնանդեսը և Ռոբին Վան Պերսին:
Այս խաղից հետո «Յունայթեդը» վաստակած 52 միավորով կշարունակի մնալ 1-ին հորիզոնականում:
Գոլեր. Էրնանդես՝ 35ր, 63ր, Վան Պերսի՝ 43ր, 88ր