Պրեմիեր Լիգայի 35-րդ տուրում «Տոտտենհեմ Հոտսպուրը» հյուրընկալվեց 18-րդ հորիզոնականում գտնվող «Ուիգան Ատլետիկին»:
Խաղի 9-րդ րոպեին «Տոտտենհեմը» առաջ անցավ հաշվի մեջ: Մրցակցի դարպասապահի սխալից օգտվեց Գարեթ Բեյլը և հաշիվը դարձրեց 0:1: Ընդամենը 2 րոպե հետո «Ուիգանը» վերականգնեց հաշվի հավասարությունը: Գոլի հեղինակ դարձավ Էմերսոն Բոյսը:
Երկրորդ խաղակեսի սկզբում արդեն դաշտի տերերն էին առջևում: 49-րդ րոպեին Ուգո Լյորիսի դարպասը գրավեց Քալում Մակմանամանը՝ 2:1: «Տոտտենհեմը» միայն 89-րդ րոպեին կարողացավ խուսափել պարտությունից: Ինքնագոլի հեղինակ դարձավ Էմերսոն Բոյսը:
Գոլեր. Բեյլ՝ 9ր, Բոյս՝ 11ր, 89ր (ինքնագոլ), Մակմանաման՝ 49ր