«Ուիգանի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը ցանկություն է հայտնել վերադարձնել կիսապաշտպան Պոլ Շարներին:
Ավստրիայի ազգային հավաքականի 32-ամյա ֆուտբոլիստը կարող է լքել «Համբուրգը» արդեն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում և «Ուիգանը» դեմ չէ վերադարձնել ֆուտբոլիստին, ով իրենց կազմում խաղացել է 2006-2010թթ-ը:
-Ես հուսով եմ` այս շաբաթ կհրավիրենք մեկ-երկու ֆուտբոլիստի և Պոլը կարող է լինել նրանցից մեկը: Սպասում եմ, որ թիմը կհամալրվի նոր ֆուտբոլիստներով: Մենք այժմ մեծ խնդիրներ ունենք,- ասել է Մարտինեսը: BBC