Անցած շաբաթ «Արսենալի» ղեկավարությունը բանակցել է «Սուոնսիի» պաշտպան Էշլի Ուիլյամսի ներկայացուցիչների հետ:
28-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչներն այցելել են Լոնդոն, որպեսզի քննարկեն «Արսենալի» հետաքրքրությունն Էշլիի նկատմամբ: Ինչպես հայտնում է Goal պարբերականը, «զինագործներն» առաջարկ են արել խաղացողի տրանսֆերի վերաբերյալ: Ակումբը մտադիր է 12 մլն ֆունտով գնել ֆուտբոլիստին:
Հիշեցնենք, որ բացի «Արսենալից», Ուիլյամսին ձեռք բերելու ցանկություն ունի նաև «Լիվերպուլը»:
Հայտնի է, որ «Արսենալը» նաև հետաքրքրվում է «Մարսելի» 23-ամյա կենտրոնական պաշտպան Նիկոլյա Ի’Կուլուի ծառայություններով: