«Արսենալի» կիսապաշտպան Ջեկ Ուիլշերը ծնկի վնասվածքի պատճառով բաց կթողնի Պրեմիեր Լիգայում «Բերնլիի» դեմ խաղը:
«Զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի խոսքերով, թիմի մարզումներից մեկի ժամանակ Ուիլշերը վնասել է ծունկը, սակայն 22-ամյա անգլիացին երկար չի բացակայի:
-Նա ծնկին հարված է ստացել, սակայն նրա բացակայությունը երկար չի տևի,- մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Վենգերը:
Բացի այդ, ֆրանսիացի մասնագետը հաղորդել է, որ շաբաթ օրվա խաղին Կիրեան Գիբսի մասնակցությունը կորոշվի, երբ պաշտպանը ֆիտնես թեստ անցնի: