Ֆուտբոլի Անգլիայի ազգային ասոցիացիան պաշտոնապես հայտնել է «Արսենալի» կիսապաշտպան Ջեկ Ուիլշերին երկու խաղով որակազրկելու մասին:
«Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում, որում «զինագործները» պարտվեցին 6:3 հաշվով, Ուլշերը միջնամատ ցույց տվեց տրիբունաներին:
Անգլիայի ազգային հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստի հասցեին բազում քննադատություններ հնչեցին, որոնց հետ Ջեկը համաձայնվեց: Սակայն այդքանով Ուիլշերի պատիժը չավարտվեց: Ֆուտբոլի ասոցիացիան քննել է Ջեկի գործը և նրան որակազրկել երկու խաղով: Այս պարագայում, նա բաց կթողնի Պրեմիեր Լիգայում «Վեստ Հեմի» և «Չելսիի» դեմ խաղերը: