• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ուիլշերին դեռ անհանգստացնում է կոճը

Ջեկ Ուիլշեր«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոստովանել է, որ Ջեկ Ուիլշերին դեռ անհանգստացնում է կոճը, որի պատճառով ակումբի մարզչական շտաբը ստիպված է սահմանափակել ֆուտբոլիստի խաղային ժամանակը:

Չորեքշաբթի երեկոյան կիսապաշտպանը խաղաց «Էվերթոնի» հետ խաղում, իսկ արդեն շաբաթ օրը կայացած «Ֆուլհեմի» հետ խաղում նա դաշտում հայտնվեց միայն վերջնամասում: Ինչպես խոստովանում է Վենգերը, նա դեռ չի կարող ամբողջությամբ ծանրաբեռնել Ջեկին:

-Խաղից հետո Ջեկը որոշակի ցավ էր զգում: Մենք նրան հանգիստ տվեցինք մինչև կիրակի, սակայն նա պատրաստ կլինի հաջորդ խաղին:

Կոնկրետ խնդիր չկա կոճի հետ: Պարզապես զգացի, որ նրան ընդմիջում է հարկավոր, քանի որ երեք խաղ վեց օրում չափազանց շատ է նրա համար:

Չեմ ցանկանում նորից հայտնվել այնպիսի վիճակում, երբ ես նրան կխաղացնեմ, նա կխաղա, կխաղա, իսկ հետո հանկարծ… Կարծում եմ, որ վեց շաբաթ անց դաշտ վերադառնալով՝ բավական է երկու խաղը մեկ շաբաթվա ընթացքում:

Ջեկի խաղը հիմնված է դրիմբլինգի վրա, հետևաբար նրան ավելի շատ են հարվածում, քան այն խաղացողներին, որոնք պարզապես փոխանցում են: Եվ ես չեմ ուզում նրան կորցնել, որովհետև դրանում է նրա ուժը,- հայտնել է Վենգերը: Goal