Չորեքշաբթի օրը Թեո Ուոլկոտը համաձայնեցրել է իր նոր պայմանագրի կետերը ակումբի հետ: Ակումբը այդ մասին պաշտոնապես կհայտնի կիրակի օրը կայանալիք «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում:
Ինչպես հաղորդում է Goal-ը, նոր պայմանագրով Ուոլկոտը «Արսենալում» կմնա ևս 4.5 տարի և շաբաթական կվաստակի 90 հզր ֆունտ, նախկին 60 հզր-ի փոխարեն: Եվս մի քանի միլիոն ֆունտ Թեոն կարող է ստանալ բոնուսի տեսքով:
Երեկ կայացած հանդիպմանը ներկա են եղել Ուոլկոտը, իր գործակալը, Արսեն Վենգերը և «Արսենալի» գործադիր տնօրեն Իվան Գազիդիսը: Կողմերը ամբողջությամբ համաձայնեցրել են պայմանագիրը և այժմ մնում է, որ 23-ամյա ֆուտբոլիստը իր ստորագրությունը դնի պայմանագրի տակ: