Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրի գլխավոր անակնկալը գրանցվեց «Սթեմֆորդ Բրիջում»: Հարի Ռեդնապի թիմը, որը մինչ այս խաղը ընթացիկ առաջնությունում ընդամենը մեկ հաղթանակ էր տոնել և գտնվում էր վերջին հորիզոնականում, կարողացավ հյուրընկալվելիս հաղթել «Չելսիին»:
«Քուինս Պարկ Ռեյնջերսը» ամբողջ խաղում զիջելով «ազնվականներին»՝ կարողացավ օգտագործել գոլային պահը և հաղթանակ տանել: Միակ գոլը խփեց «ռեյնջերների» կիսապաշտպան Շոն Ռայթ-Ֆիլիպսը:
Այս խաղից հետո «Չելսին» կմնա չորրորդ հորիզոնականում, իսկ Ռեդնապի թիմի միավորներով հավասարվեց նախավերջին տեղում գտնվող «Ռեդինգին»:
Գոլ. Ռայթ-Ֆիլիպս՝ 78ր