Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի ունեցավ Լոնդոնում, ուր մայրաքաղաքային դերբիում «Չելսին» հյուրընկալել էր «Արսենալին»:
Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորող «Չելսին» երկու անպատասխան գնդակ ուղարկեց «զինագործների» դարպասը: Հանդիպման հաշիվը 27-րդ րոպեին 11 մետրանոցից բացեց «կապույտների» կիսապաշտպան Էդեն Ազարը, իսկ երկրորդ գնդակն էլ 78-րդ րոպեին խփեց ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկու Դիեգո Կոստան:
Այս հաղթանակից հետո «Չելսին»՝ վաստակած 19 միավորով կշարունակի գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Գոլեր. Ազար՝ 27ր (11մ), Կոստա՝ 78ր: