Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, ուր «Չելսին» ընդունել էր առաջատար «Լիվերպուլին»։
Հավասար պայքարում գրանցվեց ոչ ոքի արդյունք։ Էդեն Ազարի գոլին հյուրերից պատասխանեց Դանիել Սթարիջը։
Այս հանդիպումից հետո «Լիվերպուլը» առաջատարի դիրքը զիջեց «Մանչեսթեր Սիթիին»։
Գոլեր․ Ազար՝ 25ր, Սթարիջ՝ 89ր։