Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրի հաջորդ կենտրոնականը տեղի ունեցավ «Սթեմֆորդ Բրիջ»-ում: «Չելսի» – «Լիվերպուլ» մրցավեճում գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 1:1:
Առաջին խաղակեսում «ազնվականներ»-ին առաջ մղեց Ջոն Թերին՝ 1:0: Խաղը ընթացավ բավականին լարված տեմպով, իսկ ահա 40-րդ րոպեյին ծանր վնասվածք ստացավ մայրաքաղաքը ներկայացնող թիմի ավագը: «Կարմիրներ»-ը չհանձնվեցին և 73-րդ րոպեյին թիմի ռմբարկու Լուիս Սուարեսը հավասարեցրեց հաշիվը՝ 1:1:
Գոլեր. Ջոն Թերի՝ 20ր, Լուիս Սուարես՝ 73ր