Պրեմիեր Լիգայի 38-րդ տուրում «Չելսին», որն արդեն ապահովել է տեղը լավագույն քառյակում, սեփական հարկի տակ ընդունեց «Էվերթոնին»:
Հանդիպման հաշիվը 7-րդ րոպեին բացեց Խուան Մատան՝ առաջ մղելով «ազնվականներին»: Առաջին խաղակեսի 14-րդ րոպեին հյուրերը կարողացան վերականգնել հաշվի հավասարությունը: Գոլի հեղինակ դարձավ Սթիվեն Նեյսմիթը:
76-րդ րոպեին Ֆերնանդո Տորրեսը խփեց «Չելսիի» երկրորդ և հաղթական գնդակը:
«Չելսին» հաղթեց 2:1 հաշվով և մրցաշրջանն ավարտեց 3-րդ տեղով:
Գոլեր. Մատա՝ 7ր, Նեյսմիթ՝ 14ր, Տորրես՝ 76ր